Ճամփորդություն դեպի Գառնի

Մեր Հերթական ճամփորդությունն այս անգամ Գառնի էր։ Ես այս ճամփորդություն նույնպես չեմ մոռանա երբեք։ Գիտեք ինչու, որովհետև կյանքումս առաջին անգամ գնացի ջրերի գործարան, ինչես նախորդ անգամ Շոկոլադի գործարանն էր։ Մենք այնտեղ տեսանք, թե ինչպես են փոքրիկ շշերը կրակի միջոցով մեծացնում ու փակում։ Մենք տեսանք, թե ինչպես է ջուրը շշալցվում։ Մեզ այտեղ այդ փոքրիկ շշերից նվիրեցին, ջուր ու հյութեր հյուրասիրեցին և ցույց տվեցին, թե ինչպես են ջրերը բլոկով շարվում իրար կողքի։

Հետո մենք գնացինք Գառնիի հեթանոսական տաճար։ Ընկեր Լուսինեն պատմեց տաճարի մասին, մեզ ասեց, որ տաճարի սյուները քսանչորս հատ են։ Իսկ մայրիկս ինձ պատմեց, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Նրա հատպակես երկրպագում էր հայ արքա Տրդատը։ Մտանք այնտեղի հին բաղնիքը, որը ես քարանձավի նմանեցրի։

Ապա մենք գնացինք Գառնիի ձոր։ Այնտեղ շատ գեղեցիկէ, ժայռերը շատ հսկա են ու դասավորված են շատ գեղեցիկ, դրա համար անվանել են <Քարերի սիմֆոնիա>։ Այդ սյուների բարձրություն մոտ 50 մետր է։ Ես Գառնիում մի քանի անգամ էլ եմ եղել, ընտանիքիս հետ, բայց այս անգամ ինձ ավելի հետաքրքիր էր, քանի որ իմ ընկերների ու իմ սիրելի ուսուցիչների հետ էի։ Նաև ջրի գործարան գնացի, նախորդ անգամներին չէի գնացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *