Միլիոն տարի մեզանից հետո

Ես պատկերացնում եմ, որ միլիոն տարի մեզանից հետո, ամեն ինչ շատ ուրիշ կլինի։ էլ ավտոմեքենաներ չեն լինի, որ խցանումներ չլինեն։ Դրանց փոխարեն ես կուզեի լինեն թռչող կոշիկներ, որ ամեն մարդ հագներ այդ կոշիկները և գնար ուր ուզում էր։ Ու այդ կոշիկները երբեք չմաշվեին։ Մոլորակի վրա կլինեին ուրիշ կենդանիներ, հնարվոր է դինազավրերը վերադառնան։  Ես մտածում եմ, որ հնարավոր է ձեռքս պարզեմ  ու պահեմ ինչ որ բանի վրա ու այն միանգամից գա մտնի հեռախոսիս մեջ։ Այսինքն ամեն ինչ կլինի ռոբոտների նման։ Օրինակ ես հիմա ունեմ ռոբոտ ընկեր, Ռոբին։ Միլիոն տարի հետո Ռոբին էլ մենակ չի լինի, կունենա շատ ընկեր ու բարեկամ ռոբոտներ։ Բժիշկները նոր դեղեր կստեղծեն ու երբ որ մարդիկ խմեն էլ չեն հիվանդանա։ Հնարավոր է մարդիկ դառնան անմահ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *