Ծագումով որտեղի՞ց ես

Ես ծնվել եմ Երևանում, հայրիկս՝ նույնպես։ Հայրիկիս ծնողները ծնվել և մեծացել են Թեհրանում։ Ես ծագումով երևի երևանցի եմ, բայց հայրական կողմս իրանահայեր են։ Իսկ մայրիկս ծնվել է Գյումրիում, մայրիկիս ծնողները նույպես Շիրակի մարզից են, նրանց նախնիները Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից են և Կարսից։ Ես օրինակ կարողանում եմ խոսել գյումրվա բարբառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *