Մեսրոպ Մաշտոց, (361 կամ 362, Հացեկաց (Տարօնի գաւառ) – 17 Փետրուար 440, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղուած է Օշական), հայերէն գիրերը գտնողը կամ ստեղծողը եւ հայ ինքնուրոյն թարգմանական գրականութեան սկզբնաւորողը (Սահակ Ա․ Պարթեւի հետ), հայ գրութեան, հայագիր դպրոցի հիմնադիրը, հայոց առաջին ուսուցիչը, լուսաւորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնէութեան քարոզիչ եւ Հայաստանեայց եկեղեցւոյ վարդապետ։

Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարեւորագոյն դեր ունեցավ հայութեան ազգային ինքնութեան հետագայ պահպանման համար։ Գիտական տեսակետների համաձայն՝ վրացերեն եւ աղվաներեն այբուբենների ստեղծողն էլ է նա։