1․ Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:
Թոքախտ, ողողել, ուղտակալ, ողնաշար, բյուրաբարք, բարբեկել, ուխտադրուժ, վարկատեր, վարքույր, բյուրություն, թյուրիմացություն, ձյունաբույր, համբույր, բարկավոր։
2․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
Ա.բնական, ա.բիոն, ա.բողջ, ա.պամած, ա.պայման, զա.բյուղ, ա.բասիր, ա.փոփել, ա.փոփոխ, ա.պետք, ա.բարել, ա.բարտավան:
ամբնական – անբնական
ամբիոն – ամբիոն
ամբողջ – ամբողջ
ամպամած – ամպամած
անպայման – անպայման
զամբյուղ – զամբյուղ
անբասիր – անբասիր
ամփոփել – ամփոփել
անփոփոխ – անփոփոխ
անպետք – անպետք
ամբարել – ամբարել
ամբարտավան – ամբարտավան
3․ Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել: ,
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր – եփվել
Արյունը եռում էր երակներում – զայրանալ
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:
Ընկերացել է մի տղայի հետ – ընկերություն անել
Ընկերացան, որ միասին անեն – միանալ
Մինչև քաղաք ընկերանամ քեզ – ուղեկցել
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
Ավազակներն այնպես էին ծեծել – գանահարել
Դուռը ծեծում է – թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում – կռել
Հարցը այնքան ծեծեցին – շատ քննարկել
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:
4.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Գործը վերջացնելուց հետո – ավարտել
Միրգն արագ վերջացրել էր – ուտել
5.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել – համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ – անտեսողները անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել – պարզել ենք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս – ձևավորվում է թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից – հնագույն ժամանակներից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի – վախի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր – սովորությունը արդեն հաստատվել էր:
6.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
թիվ + ական
պատմ + ություն
աղյուս + ակ
գր + իչ
ազդ + ություն
խոր + ություն
արմատ + ածանց
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
արև + ելք
արև + մուտք
կենս +ագիր
օտար + մուտ
ծով + գնաց
ինքն + տիպ
երկու արմատ
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:արևելք + յան
կենսագիր + ություն
արևադարձ + ային
անուշահոտ + ություն
բազմատեսակ + ություն
բարդ բառ + ածանց
7․Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:
Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:
ամենապատվավոր
ամենալավ
ամենալավ
ավելի հեշտ
լավագույն
ամենամեծ
ամենափոքր
ավելի ճիշտ