October
1
Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ.Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4:
Դասարանական առաջադրանքներ
Պատասխանել հարցերին
- Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այն ուղեկցվում է նյութի բռնկմամբ, հրդեհով։
- Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:
- Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
Հրդեհը հանգցնելու միջոցներից է ջուրը, կրակմարիչները, անօդ տարածություն ստեղծելը, փրփուրը և ամենակարևոևը զանգահարել հրշեջ ծառայություն։
Լրացուցիչ տնային առաջադրանք
- Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք:
Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա: - Ի՞նչ տեսակի վառելանյութեր գիտես:
Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային:
Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն:
Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:
- Նշի՛ր գազային վառելանյութերի օրնակներ:
Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը: