November 27

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-Երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը:
կոչնակ-Եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
գյուղակ-Փոքրիկ գյուղ
բերրիություն-Բերրի լինելը
ցող-Բարակ մանր անձրև
օրհներգություն-Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր:
գերանդի- Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:
ամբար- Զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:
բերկրություն-Նույնն Է՝ Բերկրանք:
հորդել-Հորդությամբ հոսել

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Աշխարհի Արևելյան կողմում Խաղաղությո՜ւն թող լինի և երբ հնչեն գյուղի զանգերը Օրհներգությո՜ւն թող լինի։ Արևմտյան կողում թող բերրիությո՜ւն լինի և ոչխարները, երբ սարի վրա արածեն թող ծիլ ու ծաղի՜կ լինի։ Հյուսիսային կողմում թող բերրիություն լինի և ամբարները միշտ լիքը լինեն։Աշխարհի Հարավային կողմն պտղաբերում թող լինի ու սիրերգություն։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Հերոսն ուզում է խաղաղ ու հարուստ հայրենիք։ Նա կարևորում է խաղաղությունը, պտղաբերությունը, բերրիությունը և սերը։

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Ոչ մի բան չէի փոխի ինձ այսպես շատ է դուր գալիս բանաստեղծությունը։

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա

Ինձ համար առաջին հերթին խաղաղությունն է կարևոր։ Քանի որ առանց խաղաղության մարդիկ չեն կարող ուրախ և երջանիկ լինել, պետությունները չեն կարող բարի ու հարուստ լինել։ Իմ կարծիքով խաղաղությունը ամեն ինչի հիմքն է։ Պատերազմներ չլինեն, որ մարդիկ չզոհվեն և իևենց հայրենիքը չկորցնեն։

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։


Posted November 27, 2024 by mikayelqeshishyan in category Մայրենի 6

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*