December 30

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 6-րդ դաս.,

Առաջադրանք, 6-րդ դասարան, դեկտեմբերի 1-7-ը

Առաջադրանք, 6-րդ դասարան, դեկտեմբերի 1-7-ը

Առաջադրանք , 6-րդ դաս., դեկտեմբերի 11-16-ը


Առաջադրանք , 6-րդ դաս., դեկտեմբերի 11-16-ը

10-15 նախադասությամբ ամփոփել մեր անցած թեմաները:
Պատմությունից այս ուս շրջանում մենք շատ հետաքրքիր թեմաներ անցանք։ Ես նոր բաներ շատ իմացա, օրինակ Խեթական կայսրության, Եգիպտական թագավորության , փարավոնների, բուրգերի մասին։ Շատ հետաքրքիր էր նաև հին աշխարհի աստվածների վերաբերյալ դասերը, հին աշխարհի ստեղծման պատմությունը, բազմաստվածության մասին դասերը, Բաբելոնի ջրհեղեղը և այլն։ Ես շատ սիրեցի նաև Հայկի և Բելի, Հայ Նահապետի ու Հայաի ստեղծման դասը, Հայկի փառահեղ Հաղթանակը Բելին։ Դա իմ ամենասիրած դասն էր։ Հին զենքերի ու քարե դարի, ժայռապատներների մասին թեմաները ևս հետաքրքիր էին

Գնահատաիր ինքդ քո աշխատանքները 10 բալանոց համակարգով:
9

December 30

Առաջադրանք , 6-րդ դաս., դեկտեմբերի 11-16-ը

Առաջադրանք 1

  1. Ներկայացնել ամենատպավորիչ հատվածը :
    Ինձ համար ամենա տպավորիչն այն է, որ Խեթերը ունեին սահմանադրություն ունեին տարացք զբախեցնում էին շատ մեծ տարածք և իրենց տարածքային հարցերը լուծում էին ոչ միյայն զենքի միջոցով այլև դիվանագիտական։ Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։
  2. Պատկերացրու, որ դու արքա ես. ինչ ամենակարևոր 5 օրենք կստեղծեիր քո երկիրը կառավարելու համար:
    Օրենք․1 ՈՒրիշների տարածքները չզավթելու մասին օրենք կգրեի։

    Օրենք.2 Տնտեսությունը կզարգացնեի բարձր գները կցածրացնեի։

    Օրենք․3 Հայաստանը մաքուր պահելու մասին։

    Օրենք․4 Երեխաները լավ կրթություն ունենային և իրավունքներ ունենային։

    Օրենք․5 Հայերը Հայաստանը չլքեին։

Խեթեր. Ժողովուրդ, որը երկրպագում էր երկգլխանի արծվին

Խեթական կայսրությունը Հին Աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր։ Այստեղ ի հայտ եկավ առաջին սահմանադրությունը, խեթերն առաջինը կիրառեցին մարտակառքերը և պաշտում էին երկգլխանի արծվին։

Աշխարհակալ թագավորություն

Խեթական պետությունը ամենազորեղ թագավորությունն էր Հին Աշխարհում, այն ձգվում էր Արևմտյան Հայաստանից մինչև Արևելք դեպի Էգեյան ծով և Սև ծովից դեպի հյուսիս, գրեթե մինչև Լիբանան։

Խեթերի գաղութարար և զավթողական քաղաքականությունը բնորոշ էր այն բանով, որ նրանք ձգտում էին լուծել տարածքային հակամարտություններ ոչ միայն ռազմական հաղթանակների հաշվին, այլև դիվանագիտության շնորհիվ։ 

Գերմանացի պատմաբան Ֆրանկ Շտարկեն խեթերի մասին գրել է․ «Եթե խաղաղության  որևէ տեսակի պահանջները չէին օգնում, խեթական թագավորը զգուշացնում էր իր հակառակորդին.  «Աստվածները կդառնան իմ կողմը և հարցը կլուծեն իմ օգտին»։

Խեթերը նվաճված հողերից մեծ տուրք չէին պահանջում, անգամ հաճախ նախկին առաջնորդին կից տարածքները թողնում  էին նրա տիրապետության տակ, բայց այնուամենայնիվ, նրան զրկելով անկախ քաղաքականություն վարելու իրավունքից:

Խեթական կայսրության ամենաուժեղ հակառակորդն էր Եգիպտոսը։ Մ․թ․ա․ 1275թ․ սիրիական Քադեշ քաղաքից ոչ այնքան հեռու տեղի ունեցավ Ռամզես II-ի և Մուվատալի II-ի զորքերի բախումը։ Այս ճակատամարտն աշխարհում առաջինն էր, որ արձանագրվել է երկու հակառակորդների կողմից էլ: Սա Բրոնզե դարի վերջին ճակատամարտն էր, իսկ խեթերն արդեն կիրառում էին երկաթե զենքեր։

Երկար ճակատամարտը ոչ մեկին հաղթանակ չբերեց։ Մուվատալին եգիպտացի փարավոնին հաշտության կանչեց:  Ռամզեսը համաձայնվեց։ Խեթական աղբյուրները գրում են, որ արդյունքում հաղթեցին խեթերը, եգիպտացիներն էլ իրենց են վերագրում այդ հաղթանակը։

Խեթերի զորքը

Եգիպտական պատմական աղբյուրների համաձայն խեթական բանակը կազմված էր 3500 մարտակառքից (յուրաքանչյուրում երեք ռազմիկ) և 17 հազար հետևակից։ Զինվորների ընդհանուր քանակը մոտավորապես 28 հազար էր։ Խեթական զորքը համալրված էր այլ թագավորությունների զորքերով ինչն էլ խեթերի արքա Մուվաթալլի II-ին դժվարեցնում էր այդ խառնամբոխի ղեկավարումը։

Ճակարտամարտը

Եգիպտական փարավոն Ռամզես Երկրորդն անձամբ ղեկավարելով զորքը, բացառապես նրա կամքի ուժի ու զորավարական տաղանդի շնորհիվ, եգիպտական բանակը ոչ միայն գլխովին չի ջախջախվում, այլև հարաբերական հաղթանակ է գրանցում խեթական բանակի նկատմամբ։ Այս ճակատամարտի նկարագրության մեջ առաջին անգամ հանդիպում է «շտռաֆբատի» սկզբունքը, երբ խուճապը բացառելու համար նետաձիգները նետահարում էին առանց հրաման նահանջած ցանկացած եգիպտացու։

Եգիպտոսի և Խեթական թագավորության միջև կնքված խաղաղության պայմանագիր

Ռամզես II-ի գահակալման 21-րդ տարվա ձմռանը Հաթթուսիլիս III-ի դեսպանը ժամանում է Եգիպտոսի մայրաքաղաք և իր թագավորի անունից եգիպտական թագավորին է հանձնում արծաթե հուշատախտակը՝ պայմանագրի սեպագիր գրությամբ՝ կնիքներով հաստատված, ըստ որի Հյուսիսային Սիրիան մնում է խեթերին, իսկ Հարավային Սիրիան, Պաղեստինը և Փյունիկիան անցնում է Եգիպտոսի իրավասությանը։ Խեթա-եգիպտական այդ դաշինքը նախատեսում էր նաև 22 փոխօգնության պայմաններ (ավելի ուշ դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Ռամսես II-ը կնության է առնում խեթական արքայադստերը)։ Պայմանագիրը թարգմանվում է եգիպտերեն և հավերժացվում է Կառնակի և Ռամզեսեումի պատերին։undefined

Միջազգային պայմանագրի հուշատախտակ՝ Խեթական թագավորության (Հաթթուսիլիս III) և Եգիպտոսի (Ռամզես II) միջև:

Պատասխան պայմանագիրը, որը փարավոնը ուղարկում է Հաթթուսիլիս III-ին, նույնպես սեպագիր էր և գրված էր աքքադերենով։ 

Այսպիսով մոտ երկու դար ընթացող Եգիպտոսի և Խեթական տերության հետ հակամարտությունը, որի ընթացքում տեղի էին ունեցել հին աշխարհի մի շարք խոշորագույն ճակատամարտեր, այդ թվում Ք.Ա. 1274թ. տեղի ունեցած Քադեշի ճակատամարտը, լուծվում է, երբ ինչպես եգիպտացիներին, այնպես էլ խեթերին սկսում են սպառնալ այլ ազգեր, և Ք.Ա. 1258 թվականին Ռամզես II-ը ու խեթերի արքա Հաթթուսիլիս III-ը կնքում են պատմական քրոնիկներում արձանագրված առաջին հաշտության պայմանագրերը, որով սահմանվում է, որ հին աշխարհի այս երկու գերտերությունները ոչ միայն կդադարեցնեն թշնամանքը, այլև կսատարեն միմյանց՝ երրորդ կողմի ներխուժման դեպքում։ Պայմանագրում նշվում էր նաև, որ «Եթե որևէ մեկը փախչի Եգիպտոսից և գնա խեթերի երկիր, ապա խեթերի թագավորը նրան չի պահի իր երկրում և կվերադարձնի Ռամզես II-ի երկիր»։ Փախուստի հանգամանքն ինքնին եղել է հանձնման հիմք։ Պայմանագիրն ապահովել է նաև հարցման ենթակա անձանց անվտանգությունը. «Նրանց մահապատժի ենթարկելիս չեն վնասի նրանց աչքերը, շրթունքները և ոտքերը»։

December 10

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 23-30-ը

Anunner.com - ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ և ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ  ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես ընտրում եմ չորրորդ նկարը։ Ինձ թվում է, որ մի մարդ գնացել էր իր կնոջ և երեխաների հետ հանգստանալու։ Երբ նա լողանալուց է եղել իր կնոջ վրա բարձրացելր էլ մի կարիճ և նրա ամուսինը լսեց իր գոռոցը և վազեց նրա մոտ և ձեռքով բռնեց նրան, նա վախից նրան տարավ և բաց թողեց ջրի մեջ։

December 9

Առաջադրանք, 6-րդ դասարան, դեկտեմբերի 1-7-ը

Առաջադրանք 1

Հին աշխարհի արվեստը

Կարդալ

Գրականություն

Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ:

Ճարտարապետություն և քանդակագործություն

Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:

2 . Ձեր գրածը կարողանալ բանավոր ներկայացնել:

Ինչ է քեզ համար հրաշալիքը, ինչու յոթ հրաշալիք, փորձիր հիմնավորել:

Հրաշալիքը մի եզակի, բացառիկ և հիացմունք առաջացնող ստեղծագործություն կամ երևույթ է, որն իր առանձնահատկություններով գերազանցում է սովորականը՝ գրավելով մարդկանց ուշադրությունը և արժանանալով հատուկ գնահատականի։ Հրաշալիքները հաճախ կապված են մարդու մտքի, աշխատանքի և ստեղծարարության գագաթնակետերի կամ բնության արտասովոր դրսևորումների հետ։

Ինչու հենց յոթ հրաշալիք Պատմականորեն ” Աշխարհի Յոթ հրաշալիքներ” հասկացությունը ձևավորվել է Հին Հունաստանում։ Յոթ թիվը խորհրդանշական նշանակություն ունի բազմաթիվ մշակույթներում՝ կապված համաշխարհային կարգի, ներդաշնակության և ամբողջության հետ։ Հույները կարծում էին, որ յոթն ամենաբնական և կատարյալ թիվն է, քանի որ այն հաճախ հանդիպում է բնության և աշխարհագրության մեջ (օրինակ՝ յոթ մոլորակները, յոթ ծովերը, շաբաթվա յոթ օրերը և այլն)։ Հին աշխարհի յոթ հրաշալիքները ներկայացնում են մարդկային ստեղծարարության և ճարտարապետության բացառիկ ձեռքբերումները։ Դրանք ընտրվել են ճանապարհորդների և պատմաբանների կողմից, ովքեր ցանկացել են հավաքել աշխարհի ամենահիասքանչ կառույցներն ու տեսարանները։ Յոթ հրաշալիքների հիմնավորման ուղղությունները 1. Մշակութային և պատմական նշանակություն Յոթ հրաշալիքները արտացոլում են մարդկային մշակույթի գագաթնակետերը, ինչպես օրինակ՝ Գիզայի Մեծ բուրգը՝ ճարտարապետական հրաշալիք և հին եգիպտական քաղաքակրթության խորհրդանիշ։ Բաբելոնի կախովի այգիները՝ բնական գեղեցկության և ճարտարագիտական հմտության համադրություն։ 2. Ստեղծարարության և աշխատասիրության օրինակ Յուրաքանչյուր հրաշալիք մարդկային աշխատանքի և մտքի անմահացման օրինակ է։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես մարդը կարող է գերազանցել իր բնական սահմանափակումները։ 3. Խորհրդանիշներ և դասեր ապագայի համար Հրաշալիքները ոչ միայն հիացնում են իրենց գոյությամբ, այլև փոխանցում կարևոր գաղափարներ՝ մղելով նորարարության և ստեղծարարության։ 4. Հանրային հիացմունք Հրաշալիքները ընտրվել են ոչ միայն իրենց ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով, այլ նաև այն բանի համար, որ դրանք գրավել են մարդկանց ուշադրությունը՝ դառնալով հիացմունքի առարկա։ Այսպիսով, յոթ հրաշալիքը կարելի է համարել մարդկային ձեռքբերումների և ստեղծարարության սիմվոլիկ թվային համադրություն, որը վեր է հանում մարդկության հանճարեղությունը։

1 Ներկայացնել Հին աշխարհի յոթ հրաշալիքները։

Աշխարի յոթ հրաշալիքները (ձախից աջ, վերևից ներքև)՝ Քեոփսի բուրգ, Շամիրամի կախովի այգիներ, Արտեմիսի տաճար, Զևսի արձան, Հալիկառնասոսի դամբարան, Հռոդոսի կոթող և Ալեքսանդրիայի փարոս։

2.Ընտրել առավել քեզ դուր եկած հրաշալիքը, պատմել այդ հրաշալիքի մասին:
Բաբելոնի կախովի այգիները՝ բնական գեղեցկության և ճարտարագիտական հմտության համադրություն, որը անհնարին թվացող մի բան էր , բայց մարդիկ կարողացել են իրագործել։

3. Մտածիր,  գրիր, հիմնավորիր ՝որոնք են քեզ համար յոթ հրաշալիքները:
Էֆելյան աշտարակ
պիզայի աշտարակ
Սվինքս
Քոքս

4. Ըստ քեզ որոնք են Հայաստանի յոթ հրաշալիքները, հիմնավորիր:
Սասունցի Դավիթի արձանը, որովհետև նա հզոր է և շատ գեղեցիկ, իշըստ իս հանճարեղ գործ է”։

Էջմիածնի մայր տաճարը, որը նոր է վերաբացվել, այն շատ մեծ է և գեղեցիկ։

Սեվանա լիճը, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Այն ինձ համար իսկական հրաշալիք է ու շատ գեղեցիկ։

Գառնիի Հեթանոսական տաճարը․ միակ կանգուն հեթանոսական տաճարն է հետխորհրդային տարածքում։Ճարտարապետական կատարյալ ներդաշնակւթյուն հելլենիստական մշակույթի արտացոլումը Հայաստանում։

Գեղարդի Վանքը, Այն ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ժառանգության նմուշ է։Բնության և մարդու ստեղծագործության կատարյալ համադրություն։

Զվարթնոցի տաճարը ․ Միջնադարյան ճարտարապետության բացառիկնմուշ։

Խոր Վիրապը․ Սրբազան Վայր, որտեղ բանտարկել են րիգոր Լուսավորիչն։

Տաթևի Վանքն ու Ճոպանուղին։Վանքը հոգևոր գիտական կենտրոն է, իսկ ճապանուղին աշխարհի ամենաերկար ճոպանուղին է ։

November 25

Համմուրապիի օրենսգիրքը

  • Գտնման վայր: Օրենսգիրքը հայտնաբերվել է 1901 թվականին Իրանի Սուսա քաղաքում և գրված է շումերա-աքքադական սեպագրով։
  • Կառուցվածք: Օրենսգիրքը բաղկացած է շուրջ 282 հոդվածից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ քաղաքացիական իրավունքից մինչև քրեական արդարադատություն։ Այն գրված է շքեղ սև դիորիտե սյունի վրա։
  • Հիմնական թեմաներ:
    • Ընտանեկան իրավունք՝ ամուսնություն, ժառանգություն, երեխաների և կանանց իրավունքներ։
    • Գույքային հարաբերություններ՝ հողերի և ունեցվածքի վաճառք ու վարձակալություն։
    • Պատիժների համակարգ՝ հայտնի է իր «ակն ընդ ական» սկզբունքով (տալիոնի օրենք-Տալիոն (լատին․՝ lex talionis), հանցագործության համար հատուցում։ Հատուցման սկզբունքով («ակն ընդ ական, ատամն ընդ ատաման») պատիժ, ըստ որի հանցավորին հասցվում է այն վնասը, ինչ նա պատճառել է տուժողին։ Առավել ցայտուն արտահայտվել է Համմուրաբիի օրենքներում,):
    • Առևտրի և պարտքերի համակարգում՝ նավահանգիստների, աշխատողների ու վարձու ուժի կազմակերպում։
    • Նպատակը
    • Օրենսգիրքը ներկայացնում էր թագավորի գաղափարը որպես արդարության երաշխավոր։ Համմուրապին իր օրենքների ներածության մեջ նշում է, որ դրանք մշակվել են՝
    • «Թույլերին ուժեղներից պաշտպանելու համար»։
    • «Բաբելոնի երկրի խաղաղությունն ու բարգավաճումը ապահովելու նպատակով»։
    • Տարածքային նշանակություն
    • Համմուրապիի օրենսգիրքը մեծ ազդեցություն է ունեցել Միջագետքի հարակից տարածքների վրա։ Այն հիմք է ծառայել հետագա օրենսդրական համակարգերի, այդ թվում՝ եբրայական և հռոմեական օրենքների զարգացման համար։

առաջադրանք 2

Օրենսգիրքը հայտնաբերվել է 1901 թվականին Իրանում և գրված է շումերա-աքքադական սեպագրով։ Այն բաղկացած է շուրջ 282 հոդվածից, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին՝ քաղաքացիական, քրեական, ընտանեկանհեդվածներից և այլն։ Նրա հիմնական նպատակն է թույլերիվց ուժեղներին պաշտպանելն է և Բաբելոնի երկրին խաղաղություն ապահովելը։

November 20

Աշխարհի Նախամայրը

Աշխարհում, որ ջուր էր լցվել Աստվածները որոշեցին ստեղծել Աստվածների նախամորը Նամիին։ Հետո նա ստեղծեց ևե երկուսին , նրանց անուները Երկինք և Երկիր դրեցին։ Նրանք հանդիպեցին միմիյանց նրանք ամուսնացան և ունեցան մեկ երեխա բայց նրանց թվաց մեկ երեխան քիչ է նրանք ունեցան եվս վեց երեխա, բայց նրանց թվաց թե վեց երեխան քիչ է ունեցան վեց հարյուր երեխա։ Աստվածները որոշեցին, որ պետք է կավից մարդիկ ստեղծեն։ Էնդիկու սարքեց կավից բազմաթիվ քարե արձաններ և Աստվածներին դուր եկան նրանք և Աստվածները աշխարհի բոլոր քաղաքներով այդ քարե արձանները դնել։ Նրանք դա արեցին, որպեսզի լինեն մարդիք, որոքն կերկրպաեն իրենց ։ Քիչ անց նրանք հոգնեցին դրանից ու նկատեցին, որ կավե մարդիկ որոնց ստեղծել էին, այլևս անկառավարելի են ու ոոշեցին ջրհեղեղ անել։ Նրանք ընտրեցին մեկին ու ասացին, որ մի նավ սարքի ու նավում բոլոր կենդանինեցիզ զույգ վերցնի, որ ջրհեղեղից հետո կյանքը շարունակվի։

November 4

Առաջադրանք,6-րդ դաս., նոյեմբերի 3-10-ը

Առաջադրանք 1

  1. Ինչ գիտես Հարդագողի ճանապարհի մասին:
    Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են նրա երկնասփյուռ տեսքով։ Երկրից նայելիս այն ներկայանում է դիտողին մշուշոտ թույլ լույսով։
  2. Մի քանի նախադասությամբ ստորև ներկայացված հատվածը:
    Եգիպտական բուրգերը համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Մինչև այժմ հայտնաբերված չէ բուրգերի գաղնիքը։ Դրանք փարավոնների Դամբարան են համարվում։ Բուրերի ներսում տարբեր ուսոիմնասիրությունների ժամակնակ հայտնաբերվել են նաև խողովակներ, որոնք չի կարելի անգամ խողովակ կոչել, դրանք նեղ անցքեր են։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քյոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կոզքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված: Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն են:  Ժայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված որ բոլոը զարմանում են, թե քարե գործիքներով դեռ հազարամյակներ առաջ ինչպես էրհնարավոր կառուցել մնամ շինություն։ Առեղծվածային է նաև Սֆինքսի բուրգը։ ԱՅն համարվում է ոչ միայն գերեզմանատուն դամբարան, այլս գիտնականները համարում են, որ այն նաև գանձարան է եղել։

Կազմել խաչբառ ստորև նշված բառերն օգտագործելով , կամ որևէ խաղ քո իմացած ծրագրով:

October 9

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծային շաբաթ, սեպտեմբերի 2-8-ը

«Պատմական բացահայտումներ ընտանեկան ճամփորդական լուսանկարներով»-նախագիծ

Երևանի իմ սիրած վայրը

Նավեր

Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 9-15-ը,

Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 9-15-ը,

Առաջադրանք, 6-րդ դաս., սեպտեմբերի 15-20-ը

Առաջադրանք, 6-րդ դաս., սեպտեմբերի 15-20-ը

Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 20-25-ը

ՀԱՅԿՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ամփոփում

Մի քանի նախադասությամբ ընդհանուր ամփոփել այն, ինչ ուսումնասիրել ենք:
Հայկական պետականության ստեղծումը, հայկական լեռնաշխարհըև այլն։

Գնահատիր քո սեպտեմբեր ամսվա աշխատանքը 10 բալանոց սանդղակով:

7+

Առաջադրանք 2

Պատմական բառարանում դուրս գրիր անծանոթ բառերն ու հասկացությունները:

Տեքստը կարդալուց հետո պատասխանիր այս հարցերին.

1.Ինչ իմացար Արատտա երկրի մասին, որտեղ է նա գտնվել, ինչ այլ անվանումով է հիշատակվել, ով էր նրա հովանավոր աստվածը:

Արատտան Հայկական լեռնաշխարհի առաջին պետական կազմավորումն է, այն հիշատակվում է Շումերական ձեռագրերում։ Արատտա երկրի հովանավոր Աստցվածը համարվում էր Հայկը։Արատտան եղելէ կորնական պետություն, ունեցել է ավագների ժողով, տնտեսական կառավարիչև ունեցել է գլխավոր քուրմ, ով կայացրել է կարևոր որոշումները։

2. Փորձիր ընդհանրություններ գտնել Գիլգամեշի և Ալեքսանդր Մակեդոնացու մասին դյուցազնավեպերում:
Նրանք երկուսն էլ ձգտում էին անմահության։

3. Բացատրիր ինչ է նշանակում թեոկրատական երկիր:

Թեոկրատական երկիր նշանակում է կորնապետական կամ աստվածապետական երկիր, ինչպեսԱրատտան էր, որտեղ արքան միաժամանակ երկրի գլխավոր քուրմն էր։ Երկրի գլխավոր տնտեսական պաշտոնյան կոչվում էր «կառավարիչ», հիշատակվում են նաև այլ պաշտոնյաներ՝ հարկահաններ, վերակացուներ և այլն։

Սովորիր հակիրճ ներկայացնել:

IMG_20240916_0004 (1)Download

October 9

Առաջադրանք, 6-րդ դաս., սեպտեմբերի 15-20-ը

  • Ինչ է քեզ համար  «Հայրենիք»-ը: Ընտրիր հետևյալ աֆորիզմներից երեքը, հիմնավորիր ընտրությունդ: 
  • ► Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:-Հովհաննես ԹումանյանՀայրենիքը վատը չի լինում, ինչ էլ որ լինի, դարեր շարունակ մարդիկպայքարում են հայրենիը պահելու համար։ Հայրենիքը ինչպես և ծնողին չեն ընտրում։
  • ► Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:-Գարեգին Նժդեհ
    Մեզ ոչ մեկ հայրենիք չի նվիրի , դա էուզում ասել Նժդեհը, մենք պետք է պայքարենք ու կռվենք մեր հայրենիքը պաշտպանելու համար։
  • ► Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է:-Նապոլեոն I
    Այսինքն յուրաքանչյուր քաղաքակիրթ ու հասուն մարդ պետք է կարողանա սիրել իր հայրենիքը։ Հայրենի սիրուն պետք է արժանանալ։
  • Նկարագրիր Հայկական լեռնաշխարհը, թվարկիր կարևորագույն լեռնաշղթաները , գետերը լճերը:
  • Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։
  • Ա.Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
  • Բ.Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիո լիճ
  • Գ.Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
  • /Հայ հին վիպաշխարհգրքից պատմելով գրիր որևէ ավանդապատում լեռների, գետերի մասին/
  • Ինչ գիտես որդան կարմիրի մասին:
    Որդան կարմիր
October 9

Առաջադրանք, 6-րդ դասարան, սեպտեմբերի 9-15-ը,

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

1.Ինչ է պատմությունը:
Պատմությունը գիտություն է որ ուսումնասիրում է ազգերի, անհատների մասին անցյալի պատմություները բոլոր հնարավոր աղբյուրներով, փաստերով ու փաստագրական դեպքերով։ Պատմությունը նաև անցյալի ուսումնասիրությամբ ներկան ու ապագան ճիշտ կառուցելու մասին գիտություն է։ Պատմության շնորհիվ է, որ մենք այսօր տեղյակ ենք մեր և այլ ազգիերի ու պետությունների ստեղծման ու զարգացման հաղթանակների ու պարտությունների մասին։ Եթե պամիչները չարձանագրեն պատմական դեպքերը մենք չենք իմանա անցյալում կատարված ոչ մի բան։

Տեսաֆիլմը ևս անյն մասին է, որ այո եթե չիլնի պատմություն գիտությունը մենք տեղյակ չենք լինի գրեթեոչ մի բանի մասին։ Ոչ օրինակ ով ստեղծել նույն համացանցը, երբ է այն ստեղծվել, ինչպեսեն մադիկ ստեղծել սմարտֆոնները կամ 3D ակնոցները և այլն։ Այսօրը վաղը կդառնա պատմություն և այդպես ամեն օր ու ամեն տարի ու միայն պատմության շնորհիվ մենք տարիներ անց տեղեկանում են ամեն ինչի մասին։

2.Երեք նախադասությամբ ներկայացրու ՝ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Մենք ուսումնասիրում ենք Հայկական պետության ստեղծման մասին։ Պատմիչների արձանագրած պատմությունների ու փաստերի հիման վրա։ Հայկական պետության և պետականության դեռ վաղնջական, բազմաստվածության ժամանակների մասին ենք ուսումնասիրում։ Հայկ և Բելի, Հաս/Ա/ աստծո ժամանակներից սկսած։

3.Ինչ է ժամանակագրությունը:

Ժամանակագրությունը պաըմանակն դեպքերի թվարկում ու նկարարություն է ըստժամանակի նկարարության։ Իսկ այդ նկարագրությունը լինւմ է ժամանակապրական սանդղակով։ Պատմական ժամանակը ենթաբաժանվում է տարիների, տասնամյակների, դարերի, հազարամյակների: Ստեղծվել է հատուկ ժամանակագրական սանդղակ, մեկնակետ է համարվում 1 թվականը` Հիսուս  Քրիստոսի ծննդյան տարեթիվը, դրանից առաջ ընկած ժամանակահատվածը կոչվում է Քրիստոսից առաջ/Ք.ա./, իսկ հետո ընկածը` Քրիստոսից հետո/Ք.հ./: Քրիստոսից առաջ ընկած ժամանակը հաշվարկվում է յուրահատուկ ձևով՝ տարեթվերի նվազման կարգով: Ք. ա. 200 թվականից մինչև 101 թվականը Ք. ա. II դարն է, 100 թվականից մինչև 1 թվականը՝ Ք. ա. I դարը:

2.Տեսաֆիլմ- Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

ա. Տեսաֆիլմը դիտելուց հետո հինգ նախադասություն ավելացրու առաջին առաջադրանքին՝ ամբողջացնելով հարցի պատասխանը՝ հիմնավորելով քո տեսակետը:

2.Ինչ նպատակ եք հետապնդում «Պատմություն» առարկան ուսումնասիրելու արդյունքում:

Տեղեկանալ Հայոց և Համաշխարհաին պատմությանը և պատմական իրադարձություններին։

 «Պատմություն» առարկայի շրջանակում ինչ թեմաներ են ձեզ հետաքրքրում:

Նախնադարյան մարդկան մասին պատմություններ, թե ինչպես են նրանք ապրել։ Հետաքրքրում է նաև Հայաստանի պատմութունը, թե ինչպես է ծովից ծով Հայստանը այսօր փոքրացել և ինչպես են թուրքերը գրավել մեր հողերը և ինչու մեն քբան չենք արել դրանք հետ բերելու համար։ Ինձ հետաքրքրում է նաև Թուրքերի պատմությունը։

Ինչ կարողություն. հմտություն կուզեիք ձեռք բերել ուսումնական տարվա ավարտին:

Ավելի շատ պատմական փաստեր իմանայի։