December 19

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

«Խոսեի սանդալները»

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

December 19

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

December 18

Կիսամյակային ամփոփիչ  աշխատանք

  1. Գտի’ր 2a+(ab-bc)-4  տառային արտահայտության արժեքը, եթե a=10, b= 5 և c=4

    2(10) + (10 • 5 – 5 • 4) – 4
    20 + (50 – 20) – 4
    20 + 30 – 4
    50 – 4 = 46
  2. Հետևյալ մեծություններից, որ երկու մեծություններն են կոչվում
    ուղիղ համեմատական

    1. Ճանապարհ և ժամանակ
    2․ Ճանապարհ և արագություն
    3․ Քառակուսու կողմ և պարագիծ
    4․ ապրանքի գին և քանակ

    պատ՝ 3 քառակուսու պարագիծը և նրա կողմըուղիղ համեմատական են P=4a
  3. Որքան է 536-ի 100 % – ը։
    536
  4. Զբոսաշրջիկը անցել է ամբողջ ճանապարհի 1/4 մասը։
    Ճանապարհի քանի տոկոսն է նա անցել։
    25%
  5. Գտի’ր այն թիվը, որի 30 %-ը հավասար է 600-ի։
    2000
  6. Մի թիվը 5 անգամ մեծ է մյուսից։ Գտի’ր այդ թվերը, եթե այդ թվերի գումարը հավասար է 60- ի։
    5x+x=60
    6x=60
    x=60/6=10
    5x*10=50
    պատ՝ 10,50
  7. 50-ը 100-ի քանի տոկոսն է։
    50%
  8. Ընտրիր ճիշտ պատասխանը`
    1․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է սկզբնակետից, որը 1 թիվն է, 1-ից աջ գտնվում են դրական թվերը, իսկ 1-ից ձախ բացասական թվերը։

    2․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է սկզբնակետից, որը 0 թիվն է, 0-ից աջ գտնվում են դրական թվերը, իսկ 0-ից ձախ բացասական թվերը։
    3․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է սկզբնակետից, որը 0 թիվն է, 0-ից ձախ գտնվում են դրական թվերը, իսկ 0-ից աջ բացասական թվերը։
    4․ Կոորդինատային առանցքը կամ թվային ուղիղը կազմված է վերջնակետից, որը 0 թիվն է, 0-ից ձախ գտնվում են դրական թվերը, իսկ 0-ից աջ բացասական թվերը։

    pat 2
  9. Հաշվիր |-50|+|-4-(-12)|•(-10)  արտահայտության արժեքը
    50+8*(-10)=50-80=-30
  10. Հաշվի’ր`

-84 : (-56:(-7)+54:(-9))
-84:(8-6)=-84:2=-42
-(-33)+25+(-40)+(-25)+80
33+25-40-25+80=58-40-25+80=18-25+80=-7+80=73

11. Որ քառորդներերում է աբսցիսների առանցքը բացասական։

  1. I, II.  2. II, III.   3. I, IV.    4. III,  IV
    պատ 2

12. Խանութ բերեցին երկու արկղ սառեցրած ձուկ, ընդ որում առաջին արկղում 15 կգ-ով ավելի ձուկ կար, քան երկրորդում։ Առաջին արկղն արժեր 90 000 դրամ, երկրորդը՝ 60 000 դրամ։ Քանի՞ կգ ձուկ կար յուրաքանչյուր արկղում։
90000-60000=30000
30000:15=2000
1 կգ=2000 դրամ
2000*x=60000
x=60000:2000=30 կգ
30+15=45 կգ

պատ 1-ին արկղ-45 կգ
2-րդ արկղ-30կգ

December 18

Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
    Որ փոխվում է ձևը, չափը և այլն։
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։
    Որ փոխում է գույնը, համը, հոտը։
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
  4. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։
    Ճոճոնակի տատանվել
    ջրի սառելը և հալվելը
    լամպի վառվելը
    լույսի վառվելը և անջատվելը
  5. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։
    կաթից պանիր ստանալը
    ջրի գույնը փոխվելը
    երկաթի ժանգոտվելը
    ճաշի համի փոխվելը
  6. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։
    Որ փոխում է գույնը, համը, հոտը։
  7. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:
  9. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    Քայքայման ռեակցիա։
  10. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2
    բ)CH4=H2+C
    գ)H2+S=H2S.
    դ) FeS=Fe+S
    միացման ռեակցիաներ են – ա, գ
  11. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։
    Սոդայի ջերմային քայքայումը
    Ջերմության ազդեցությամբ սոդան քայքայվում է առաջանում է ածխաթթու գազ։
    Ձվի սպիտակուցի ջերմային քայքայումը՝ երբ փուն եփում ենք սպիտակուցները բաժանվում են իրենց կառուցվածքային տարրերից և առաջանում է կոշտ նյույթ։

  12. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։
    Ջրի առաջացումը
    Ջրածինը և թթվածինը միանում են՝ առաջացնելով ջուր։
    2H2+O2=2H2O

    Նատրիումը և քլորը միանում են առաջացնում են խոհանոցային աղ։
    2Na+Cl2=2NaCl
  13. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:
  14. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:
    Իսկ որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:
  15. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    Զանգ 911,101 հրշեջ ծառայություն, կրակմարիչի կամ ջրի օկտագործում,թթվածնի հոսքի կանգնեցնում և այլն։
  16. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
  17. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղը բարդ նյութ է, որը կազմված է մետաղի մեկ կամ մի քանի ատոմից և թթվածնի մոլեկուլից։
  18. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:
  19. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    F
  20. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
  21. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    Դեֆորմացիայի ժամանակ
  22. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Նյուտոն
  23. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  24. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Մարմինների փոխադարձաբար ձգում կոչվում է տիեզերական ձգողություն։
  25. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը, որով Երկիրը դեպի իրեն է ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ:
December 17

Լեւոն Շահնուր. Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղա ծից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի’ր:

Թախանձել- խնդրել

գգվեց-գուրգուրվել, փաթաթվել

մանրաշարժ-դանդաղ շարժվելը

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։

Բարդ -պատրաստակամությամբ, մանրաշարժ, աստվածակերտ, լուսափայլ, վայրէջք,եռակազմ, ամենափխրուն

Ածավոր-աննախադեպ,երազկոտ, երկրային, պատրաստակամությամբ,շնորհակալություն,ուշադրություն, ուրախություն,անվերջություն, մեղմությամբ, փետրվարյան,

3.Պատմվածքից դուրս գրի’ր  դարձվածքներ:
Տաք շնչով համբուրեց, ամենափխրուն ուժ, ջրից շունչ առած, պատասխանը դղրդաց,  Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…անստեղծ` պայթող ուրախությունից։

4. Խորհուրդ տո’ւր փաթիլին:

Փաթիլին խորհուրդ եմ տալիս, որ միշտ առաջ գնա ու չհանձնվի։

December 12

Ded Moroz and Santa Claus

Santa Claus’s coat reaches to his feet, while Santa’s is short. Santa Claus wears a warm hat and carries a staff in his hand. Unlike Santa, Santa Claus does not come from chimneys. He does not fly through the air like Santa, but comes in a sleigh from the forest. Santa Claus puts gifts under the Christmas tree, not in stockings, he has a wonderful granddaughter Snow White, while Santa comes on a river of elves.

December 10

Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 23-30-ը

Anunner.com - ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ և ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ  ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ես ընտրում եմ չորրորդ նկարը։ Ինձ թվում է, որ մի մարդ գնացել էր իր կնոջ և երեխաների հետ հանգստանալու։ Երբ նա լողանալուց է եղել իր կնոջ վրա բարձրացելր էլ մի կարիճ և նրա ամուսինը լսեց իր գոռոցը և վազեց նրա մոտ և ձեռքով բռնեց նրան, նա վախից նրան տարավ և բաց թողեց ջրի մեջ։

December 9

Առաջադրանք, 6-րդ դասարան, դեկտեմբերի 1-7-ը

Առաջադրանք 1

Հին աշխարհի արվեստը

Կարդալ

Գրականություն

Հին Արևելքում բարձր զարգացման հասան հոգևոր մշակույթի բազմաթիվ ուղղություններ: Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի գեղարվեստական գրականությունը: Գեղարվեստական ստեղծագործություններն առավելապես կրոնական և առասպելական բնույթ ունեին: Դրանք պատմություններ են աստվածների և առասպելական հերոսների մասին, ինչպես նաև աղոթքներ: Օրինակ՝ շումերները պատմություններ էին ստեղծում իրենց աստվածների և նշանավոր արքաների հիշարժան գործերի մասին: Դրանք գրի էին առնվում և կրոնական տոների ժամանակներ կայացվում տաճարում հավաքված մարդկանց: Այդպիսի ստեղծագործություններ կային նաև մյուս ժողովուրդների մոտ:

Ճարտարապետություն և քանդակագործություն

Հին Արևելքի ճարտարապետական կառույցներն աչքի են ընկնում իրենց վիթխարի չափերով: Դրանք ընդգծում էին արքայական իշխանության աստվածային բնույթը և անսասանությունը: Այդպիսի յուրաքանչյուր կառույցի շինարարությունը տևում էր տասնամյակներ և երբեմն ավարտվում հաջորդ արքայի օրոք: Շինությունների ներքին հարդարանքն աչքի էր ընկնում մեծ շքեղությամբ: Տաճարներում տեղադրվում էին աստվածների և մահացած արքաների հոյակերտ արձաններ: Իսկ տաճարների պատերը զարդարվում էին բարձրաքանդակներով և որմնանկարներով: Հին Արևելքի երկրներում առանձնահատուկ նշանակություն ուներ քանդակագործությունը: Պահպանվել են աստվածների, արքաների, զանազան առասպելական էակների հազարավոր մեծ ու փոքր արձաններ: Դրանցով զարդարված էին արքաների և ազնվականների պալատները, ինչպես նաև տաճարները և պաշտամունքի մյուս կենտրոնները: Քարե արձանը զարդարվում էր թանկարժեք քարերով և մետաղներով: Աստծու և արքայի արձանը պետք է այնպիսի տեսք ունենար, որ մեկընդմիշտ տպավորվեր տեսնողի մոտ:

2 . Ձեր գրածը կարողանալ բանավոր ներկայացնել:

Ինչ է քեզ համար հրաշալիքը, ինչու յոթ հրաշալիք, փորձիր հիմնավորել:

Հրաշալիքը մի եզակի, բացառիկ և հիացմունք առաջացնող ստեղծագործություն կամ երևույթ է, որն իր առանձնահատկություններով գերազանցում է սովորականը՝ գրավելով մարդկանց ուշադրությունը և արժանանալով հատուկ գնահատականի։ Հրաշալիքները հաճախ կապված են մարդու մտքի, աշխատանքի և ստեղծարարության գագաթնակետերի կամ բնության արտասովոր դրսևորումների հետ։

Ինչու հենց յոթ հրաշալիք Պատմականորեն ” Աշխարհի Յոթ հրաշալիքներ” հասկացությունը ձևավորվել է Հին Հունաստանում։ Յոթ թիվը խորհրդանշական նշանակություն ունի բազմաթիվ մշակույթներում՝ կապված համաշխարհային կարգի, ներդաշնակության և ամբողջության հետ։ Հույները կարծում էին, որ յոթն ամենաբնական և կատարյալ թիվն է, քանի որ այն հաճախ հանդիպում է բնության և աշխարհագրության մեջ (օրինակ՝ յոթ մոլորակները, յոթ ծովերը, շաբաթվա յոթ օրերը և այլն)։ Հին աշխարհի յոթ հրաշալիքները ներկայացնում են մարդկային ստեղծարարության և ճարտարապետության բացառիկ ձեռքբերումները։ Դրանք ընտրվել են ճանապարհորդների և պատմաբանների կողմից, ովքեր ցանկացել են հավաքել աշխարհի ամենահիասքանչ կառույցներն ու տեսարանները։ Յոթ հրաշալիքների հիմնավորման ուղղությունները 1. Մշակութային և պատմական նշանակություն Յոթ հրաշալիքները արտացոլում են մարդկային մշակույթի գագաթնակետերը, ինչպես օրինակ՝ Գիզայի Մեծ բուրգը՝ ճարտարապետական հրաշալիք և հին եգիպտական քաղաքակրթության խորհրդանիշ։ Բաբելոնի կախովի այգիները՝ բնական գեղեցկության և ճարտարագիտական հմտության համադրություն։ 2. Ստեղծարարության և աշխատասիրության օրինակ Յուրաքանչյուր հրաշալիք մարդկային աշխատանքի և մտքի անմահացման օրինակ է։ Դրանք ցույց են տալիս, թե ինչպես մարդը կարող է գերազանցել իր բնական սահմանափակումները։ 3. Խորհրդանիշներ և դասեր ապագայի համար Հրաշալիքները ոչ միայն հիացնում են իրենց գոյությամբ, այլև փոխանցում կարևոր գաղափարներ՝ մղելով նորարարության և ստեղծարարության։ 4. Հանրային հիացմունք Հրաշալիքները ընտրվել են ոչ միայն իրենց ֆիզիկական առանձնահատկությունների պատճառով, այլ նաև այն բանի համար, որ դրանք գրավել են մարդկանց ուշադրությունը՝ դառնալով հիացմունքի առարկա։ Այսպիսով, յոթ հրաշալիքը կարելի է համարել մարդկային ձեռքբերումների և ստեղծարարության սիմվոլիկ թվային համադրություն, որը վեր է հանում մարդկության հանճարեղությունը։

1 Ներկայացնել Հին աշխարհի յոթ հրաշալիքները։

Աշխարի յոթ հրաշալիքները (ձախից աջ, վերևից ներքև)՝ Քեոփսի բուրգ, Շամիրամի կախովի այգիներ, Արտեմիսի տաճար, Զևսի արձան, Հալիկառնասոսի դամբարան, Հռոդոսի կոթող և Ալեքսանդրիայի փարոս։

2.Ընտրել առավել քեզ դուր եկած հրաշալիքը, պատմել այդ հրաշալիքի մասին:
Բաբելոնի կախովի այգիները՝ բնական գեղեցկության և ճարտարագիտական հմտության համադրություն, որը անհնարին թվացող մի բան էր , բայց մարդիկ կարողացել են իրագործել։

3. Մտածիր,  գրիր, հիմնավորիր ՝որոնք են քեզ համար յոթ հրաշալիքները:
Էֆելյան աշտարակ
պիզայի աշտարակ
Սվինքս
Քոքս

4. Ըստ քեզ որոնք են Հայաստանի յոթ հրաշալիքները, հիմնավորիր:
Սասունցի Դավիթի արձանը, որովհետև նա հզոր է և շատ գեղեցիկ, իշըստ իս հանճարեղ գործ է”։

Էջմիածնի մայր տաճարը, որը նոր է վերաբացվել, այն շատ մեծ է և գեղեցիկ։

Սեվանա լիճը, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Այն ինձ համար իսկական հրաշալիք է ու շատ գեղեցիկ։

Գառնիի Հեթանոսական տաճարը․ միակ կանգուն հեթանոսական տաճարն է հետխորհրդային տարածքում։Ճարտարապետական կատարյալ ներդաշնակւթյուն հելլենիստական մշակույթի արտացոլումը Հայաստանում։

Գեղարդի Վանքը, Այն ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ժառանգության նմուշ է։Բնության և մարդու ստեղծագործության կատարյալ համադրություն։

Զվարթնոցի տաճարը ․ Միջնադարյան ճարտարապետության բացառիկնմուշ։

Խոր Վիրապը․ Սրբազան Վայր, որտեղ բանտարկել են րիգոր Լուսավորիչն։

Տաթևի Վանքն ու Ճոպանուղին։Վանքը հոգևոր գիտական կենտրոն է, իսկ ճապանուղին աշխարհի ամենաերկար ճոպանուղին է ։