Ածանցավոր բայեր
Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն: Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:
3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:
Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:
Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:
1. Բառաշարքում ընդգծի՛ր բայերը:
Անվայել, գդալ, գիշերել,ավլել, արևագալ, թնդալ, ցախավել, հսկել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ, գթալ,, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել:
գիշերել, ավլել, թնդալ, հսկել, զգալ, բղավել, հմայել, շողալ, շրխկալ, համակարգել, հողմարգել, ճնշել
2․Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերի:
Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:
Ի՞նչ անել – հանդիպել, ժպտալ, ներել, կահավորել, խնամել, պայքարել, վստահել
Ի՞նչ լինել – շքեղանալ, հարստանալ, սևանալ, մթնել, թանկանալ, անհետանալ, ճաքել, կապտել, ծարավել, շիկնել, նեղանալ
3.Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:
Ավարտ, կռիվ, վեճ, շղթա, հաշիվ, կույտ, ժպիտ, սղոց, վճիռ, տոն, փունջ, կարոտ, վկա, կազմ, կերակուր, գործ, հունձ, սոսինձ, փայլ, անձրև, քրքիջ, ավել, գին, նվեր:
ավարտ – ավարտել
կռիվ – կռվել
վեճ – վիճել
շղթա – շղթայել
հաշիվ – հաշվել
կույտ – կուտակել
ժպիտ – ժպտալ
սղոց – սղոցել
վճիռ – վճռել
տոն – տոնել
փունջ – փնջել
կարոտ – կարոտել
վկա – վկայել
կազմ – կազմել
կերակուր – կերակրել
գործ – գործել
հունձ – հնձել
սոսինձ – սոսնձել
փայլ – փայլել
անձրև – անձրևել
քրքիջ – քրքջալ
ավել – ավլել
գին – գնահատել
նվեր – նվիրել
4.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմի՛ր ածանցավոր բայեր:
Շատ
մեծ
սակավ
հարց
կիպ
ամուր
մահ
գեղեցիկ
վախ
մոտ
բազում
կանգ
կույր
ոչինչ
ուրախ
առաջ
շատանալ, մեծանալ, սակավանալ, հարցնել, կիպանալ, ամրանալ, մահանալ, գեղեցկանալ, վախենալ, մոտենալ, բազմանալ, կանգնել, կուրանալ, չնչինանալ, ուրախանալ, առաջանալ
5․ Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ բազմապատկական ( ատ, ոտ կոտ, տ):
մրել – մրոտել
պատռել – պատռոտել
ցատկել – ցատկոտել
կտրել – կտրատել
նստել – նստոտել
պոկել – պոկոտել
կոտրել – կոտրտել
թռչել – թռչկոտել
խոցել – խոցոտել
մորթել – մորթոտել
գրել – գրոտել
6.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնե՛լ պատճառական (ացն, եցն, ցն):
Քայլել
կարմրել
հագենալ
պայթել
նստել
խմել
խոսել
հիշել
հագնել
իջնել
քնել
մեծանալ
փախչել
դողալ
խաղալ
վախենալ
թռչել
ծիծաղել
փայլել
առաջանալ
կատաղել
քայլեցնել, կարմրեցնել, հագեցնել, պայթեցնել, նստեցնել, խմեցնել, խոսեցնել, հիշեցնել, հագցնել, իջեցնել, քնեցնել, մեծացնել, փախցնել, դողացնել, խաղացնել, վախեցնել, թռցնել, ծիծաղեցնել, փայլեցնել, առաջացնել, կատաղեցնել
7.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ. խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:
ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:
1-ին խումբ
գերել — կախարդել
կազդուրվել — առողջանալ
փայլել — ցոլալ
գոռոզանալ — մեծամտանալ
չքանալ — անհայտանալ
ընկղմվել — սուզվել
ոգևորել — խրախուսել
2-րդ խումբ
ննջել — նիրհել
գողանալ — հափշտակել
դժգոհել — փնթփնթալ
ուղղել — շտկել
մտորել — խորհել
անարգել — ստորացնել
մարտնչել — պայքարել
8․ Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:
Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց – 3-րդ դեմք, անցյալ, եզակի
կսովորես – 2-րդ դեմք, ապագա, եզակի
գրեցինք – 1-ին դեմք, անցյալ, բազմություն
գնալու են – 3-րդ դեմք, ապագա, բազմություն
վազել ենք – 1-ին դեմք, անցյալ, բազմություն
կռվեցին – 3-րդ դեմք, անցյալ, բազմություն
հավատում եմ – 1-ին դեմք, ներկա, եզակի
կփայլեն – 3-րդ դեմք, ապագա, բազմություն
տխրեցիր – 2-րդ դեմք, անցյալ, եզակի