Վահագն Դավթյան հուշերը Վիլիյամ Սարյոանի մասին

Վիլյամ Սարոյանը սենյակիս պատին տեսավ Եսենինի դիմանկարը:
Վահագն, աս ո՞վ է…
Բացատրեցի:
Պատմե անոր մասին, մանրամասն պատմե:
Պատմեցի:
– Հասկցա: Սկովտացի Ռոբերտ Բյորնսի պես բանաստեղծ է: Ան ալ գյուղացի տղա էր, կերգեր բնական, ինչպես թռչունը: Շատ կսիրեմ անոր այն բանաստեղծություն, ուր արոր դաշտային մուկի բուն կքանդե, ու ինք ադոր համար շատ կցավի: Մեծ գութ ունի կենդանիներու հանդեպ… Եսենին ալ ատանկ բանաստեղծություններ ունի՞…
– Ունի: Շան մասին հիանալի բանաստեղծություն ունի…
– Ի՞նչ կըսե…
– Շունը ձագ է բերում, վեց ձագ: Տերը ձագերն առնում, տանում գետն է նետում… Շան աչքերից արցունքները աստղերի պես գլորվում են…
– Վա՜խ. վա՜խ… Ի՜նչ մեղք… Ուրեմն Եսենին ալ մեծ բանաստեղծ է, որովհետև մեծ գութ ունի..
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ,, ԲԱՐԻ ՀՍԿԱՆ,, գրքից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *