Մկների ժողովը

Կատուն  չար  էր։ Բոլոր  մկներին   ուտում  էր, իսկ  մկները  փորձում  էին կատվից   վրեժ  լուծել, բայց  մկների   մոտ  բան  չէր   ստացվում։ Կատուն   մկներին   ուտում էր,   ու   մկները   պակասում էին։

Մկների  տունը  նկուղում  էր։ Մկստանում սով էր, նրանք ուտելիք  չունեին, Մկստանում  նույնիսկ  ծաղիկ  ու  ծառ  էլ  չկար.   նրանք  ամեն ինչ   կրծել  էին,   նույնիսկ  հագուստներն էլ էին կրծոտել։  Նրանց դռներն ու պատուհաններն պանրից էին ու երշիկներից։ Բայց նրանք ամեն ինչ կերել- խմել էին ու ոչ մի բան էլ չունեին։

Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել ու  որոշել  էին  իմ  հարցերը  լուծել։ Պա՛հ,  պա՛հ,  պա՛հ,  մի  դրանց  նայե՛ք,  կգնամ  իրենց  ցույց  կտամ իմ թաթի ուժը։   Միայն  լսեիք, թե  ոնց  էին   վախենում, սարափում  ձեր  ընկերոջից։  Ուզում էին իբր իմ վզից զանգ կախել, բայց մեկը  կաղ էր, մեկը  ծեր էր, մյուսը թույլ  էր։ Վա՜յ մկներ, մկներ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *