Ճամփորդություն Թեժառույքի վանք

Շաբաթ օր մենք գնացել էինք ճամփորդության։ Այս անգամ մեր ճամփորդությունը մի քիչ տարբերվում է8 նախորդներից, քանի որ մեզ հետ էին նաև 4-րդ դասարանցիները։ Ես իմ ընկերներին միացա ճանապարհի կեսից, իմ երաժշտական դպրոցի մոտից։ Մենք գնացինք Կոտայքի մարզ։ Մենք կանգառեցինք Աղբյուրակի ջրամբարի մոտ։ Այնտեղ ընկեր Սոնան Մեզ պատմեց ջրամբարի մասին։ Նաև մեր ավագ ընկերներն էին մեզ պատմում ջրամբարի ու Ծավինարի արձանի մասին։ Արձանը ջրամբարի մոտ էր, որտեղ էլ մենք նկարվեցինք։ Ընկեր Սոնան պատմեc նաև Ծավինարի մասին, ասաց, որ Ծավինարը Սասունցի Դավիթ էպոսից Սանասարի և Բաղդասարի մայրն է։

Նախաճաշեցինք ու գնացիքն վերև։ Այնտեղ բարձունք հաղթահարեցինք։ Շատ դժվար էր, իսկ մեր ուսապարկերը ծանր էին ու դժվար էր բարձրանալը։ Ինձ թվաց, որ այս անգամ ավելի մեծ բարձունք հաղթահարեցինք։ Հասանք եկեղեցի։ Ընկեր Սոնան պատմեց Թեժառվույքի վանքի մասին։

Հետո ընկերներով ֆուտբոլ ու տերներ խաղեր խաղացինք, մեզ հետ էին խաղում նաև 4-րդ դասարանցիները ու ընկեր Լուսինեն ու ընկեր Մադլենը։ Շատ հետաքրքիր էր ու շատ ուրա[։ Ես ու Ռուբենը ուզում էինք պարսատիկով կրակեինք, բայց ընկեր Լուսինեն տեսաև և թույլ չտվեց: Երգեցինք, պարեցինք ու հետո վերադարձանք տուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *