1․ Մարդն ու ծառերը
Մի չքավոր մարդ ձմռանը գնաց այգի՝ պտուղ քաղելու: Եվ տեսնելով, որ ծառերը փայտացած են, սկսեց թշնամանալ, տրտնջալ, հարվածել ու ասել նրանց.
— Ինչո՞ւ պտուղ չունեք, որ ուտեմ ու կշտանամ,— ու սկսեց ավելի չարանալ։
Եվ ծառերից մեկը քաղցրությամբ ու համոզող խոսքով ասաց։
— Մի՛ տրտմիր, ո՜վ մարդ, և իզուր մի՛ բամբասիր, որովհետև, սխալվում ես։
Թեպտ կարիքավոր, բայց ինչո՞ւ չգիտես, որ ձմռանը հանգստանում ենք և զորացնում մեր արմատները, որպեսզի կարողանանք գարնանը ծաղկել, ամռանը սնունդ տալ պտղին և աշնանը հասնել ու կերակրել:
Ինչո՞ւ չեկար այն ժամանակ, երբ մարդ, անասուն ու գազան վայելում էին մեր պտուղները։
Այժմ գնա և վերադառնալով հարմար ժամանակ, կեր որչափ կկամենաս։
Եվ գնաց մարդը այդ խոսքի հույսով։
Առակի նշանակությունն այն է, որ ամեն բան իր ժամանակն ունի։
2․ Առյուծը և կենդանիները
Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.
— Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։
Պատասխանում են.
— Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։ Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։
Առակի իմաստն այն է, որ պետք միշտ բարի լինել և թույլերին պաշտպանել, քնի որ ամեն բան իր պատասխանն ունի։
3․ Գյուղացին և որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր:
Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան:
Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներս, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»:
Հենց որ նա մեռավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առակի իմաստն այն է, որ աշխատանքը գանձ է մարդկանց համար: