Արա Գեղեցիկ և Շամիրամ

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արա Գեղեցիկ և Շամիրամ առասպելը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև տեղի ունեցած անցուդարձի ավանդազրույց է, որտեղ երևում են հեթանոս հայերի հայրենասիրության, ընտանեկան հավատարմության մասին:

Հայոց Արամ թագավորի մահից հետո Հայաստանի թագավոր է դառնում նրա որդին՝ Արա Գեղեցիկը։ Այդ ժամանակ Ասորեստանում թագավոր էր Նինոսը, որը հարգում և պատվում էր հայոց արքային։ Իսկ Նինոսի կինը՝ Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ցանկանում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, պատգամավորներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե/Ասորեստանի մայրաքաղաք/, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել: Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։ Շամիրամը սաստիկ զայրանում է, դադարեցնում է  խնդրանքեր ուղարկել, զորք է հավաքում և շտապով մեկնում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։ Բայց նա շտապում է ոչ թե Արային սպանելու կամ հալածելու, այլ նրան նվաճելու, ստրկացնելու համար:
Շամիրամը գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ,կռվից առաջ, Շամիրամը պատվիրում է զինվորներին որ կենդանի պահեն Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը պարտվում  է, Արան էլ զոհվում է:
Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի տեղն է ուղարկում մարդկանց դիակների մեջ փնտրելու Արային:
Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքում։ Իսկ երբ հայոց զորքը պատրաստվում է նորից հարձակվել  Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամը դիմում է նրանց, ասելով.
— Ես հրամայեցի իմ աստվածներին՝ նրա վերքերը լիզել, և նա կկենդանանա։
Շամիրամը հույս ուներ իր կախարդանքով վերակենդանացնել Արային։ Բայց Արան իհարկե չի կենդանանում, Շամիրամը գաղտնի թաղում է Արային, իր ստրուկներից մեկին հագցնում  է Արայի կերպարանքով և լուր է տարածում, թե «Արալեզները Արային լիզելով վերակենդանացրին և մեր փափագն ու ցանկությունը կատարեցին։ Այսուհետև նրանք առավել ևս արժանի են մեր պաշտամունքին»։
Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը խաղաղեցնում է ժոդովրդի հուզմունքը, ովքեր ուզում էին նոր պատերազմ սկսել։

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ պատմություն է պատմում Մովսես Խորենացին Արայի և Շամիրամի մասին։

Մովսես Խարենացի պատմում է Հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի միջև տեղի ունեցած անցուդարձի մասին։ Սա ավանդազրույց է, որտեղ երևում են հեթանոս հայերի հայրենասիրության, ընտանեկան հավատարմությունը և Շամիրամի Արա Գեղեցիկին տիրանալու մեծ ցանկությունը։:

  • Նկարագրե՛ք Արային և Շամիրամին։

Արան հայրենասեր էր, հավատարիմ էր իր ընտանիքին, ժողովրդին ու պետաությանը։

Իսկ Շամիրամը սիրում էր Արա գեղեցիկին, անպայման ուզում էր նրա կինը դառնալ։ Նա մաև հնարամիտ էր, որ հորինեց թե Աստվածները վերակենդանացրել են Արային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *