Գյումրի

Ընդհանուր տեղեկություն

Գյումրի (ի սկզբանե Կումայրի, հետագայում մինչև 1840 թվականը՝ Գյումրի, 1840-1924 թվականներին՝ Ալեքսանդրապոլ, 1924-1990 թվականներին՝ Լենինական, 1990-1992 թվականներին Կումայրի), բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թվականի դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թվականից։

Գյումրին ինձ համար

Գյումրին ես շատ եմ սիրում, ես շատ հաճախ եմ լինում Գյումրիում, քանի որ այնտեղ ապրում են իմ տատիկն ու պապիկը։ Այսինքն կարելի է ասել ես այնտեղ տուն ունեմ։

Գյումրին շատ գեղեցիկ ու հետաքրքիր քաղաք է։ Այնտեղ շատ ֆիլմեր են նկարահանվել։ Մեր մանկության տանգոն, Հին օրերի երգը, եռանկյունին ու էլի շատ ֆիլմեր։ Այդ բոլոր վայրերը հիմա պահպանվում են ու ես այդ բոլոր վայրերում եղել եմ։ Այնտեղ շատ հին շենքեր կան, շատ հին վարսավիրանոց էլ կա ու շատ հետաքրքիր է։

Մի խոսքով եկեք Գյումրի ու չեք փոշմանի։ Ես մտածում եմ, որ ամեն մարդ պետք է գոնե մեկ անգամ լինի Գյումրիում։

Գյումրու Վարպետաց փողոց


ՀԱՅՏՆԻ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐ

Ջիվանին աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրն է: Նա հայ աշուղական երգը մաքրել է օտար երաժշտությունից, բարբառային արտահայտություններից, հարստացրել ժողովրդական երաժշտության տարրերով և ստեղծել է հեղինակային մեղեդի:

Ջիվանին (Սերովբե (Սերոբ) Լևոնյան) 6 տարեկանում որբացել է, մեծացել է հորեղբոր խնամքի տակ: Աշուղական երգի առաջին դասերն առել է համագյուղացի աշուղ Ղարա Ղազարից (Սիայի), յուրացրել ընդունված կանոնները, սովորել է նաև ջութակ ու քաման նվագել

Մհեր Մկրչյան

Մհեր Մկրտչյանը հայտնի և սիրված դերասան է ։ Նա ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Նրան նաև Ֆրունզիկ էին ասում։

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհեր Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։

Մհեր Մկրտչյանը շատ ֆիլմերում է նկարահանվել, օրինակ Մենքա ենք մեր սարերը, Մեր մանկության տանգոն, Եռանկյունին, Հին օրերի երգը և ուրիշ շատ շատ կինոներում։ Նա նկարահանվել է նաև ուրիշ երկրների ֆիլմերում։

Գյումրիում է գտնվում Մհեր Մկրտչյանի տուն թանգարանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *