Թվերի մեծ աշխարհում

Արաբական թվեր
Արաբական թվերը եվրոպացիներին հայտնի դարձան X դարում: Քրիստոնեական Բարսելոնայի (Բարսելոնայի կոմսություն) և մուսուլմանական Կորդովայի (Կորդոովայի խալիֆայություն) սերտ կապերի շնորհիվ Սիլվեստր II-ին (Հռոմի պապը 999-ից 1003 թթ) հասանելի էր այնպիսի տեղեկատվություն, որը հասանելի չէր ոչ մեկին այն ժամանակների Եվրոպայում: Մասնավորապես, նա առաջինն էր եվրոպացիներից, ով ծանոթացավ արաբական թվերի հետ, հասկացավ դրանց հարմարավետությունը հռոմեական թվերի հետ համեմատած և սկսեց ամեն կերպ ջատագովել դրանց ներդրումը եվրոպական գիտության մեջ:

Հռոմեական թվեր

Արաբական թվերից բացի կան նաև «Հռոմեական թվեր», որոնք առաջացել են մոտ 500 տարի մ.թ.ա.: Բնական թվեր գրելու դեպքում հարկավոր էր այս մասնիկների կրկնությունը: Ընդ որում, եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա նրանք գումարվում են, սակայն եթե փոքրն է գրված մեծից առաջ, ապա այս դեպքում, մեծից հանում են փոքր թիվը: Վերջինս կիրառվում է միևնույն թվի քառապատիկ կրկնությունից խուսափելու համար: Բայց երբ մարդկությունը զգաց, որ այդպես դժվար է, Հնդիկները ստեղծեցին հնկական թվերը, որոնցով ավելի հեշտ կլինի հաշվարկելը։

Կոտորակային թվեր

Կոտորակը թիվ է, որով ներկայացվում է ոչ ամբողջ թիվը: Կոտորակներն արտահայտում են որևէ թվի մեկ կամ մի քանի մասը և դասվում են ռացիոնալ թվերի շարքին: Գրելաձևում օգտագործվում է կոտորակի տեսքով (բաժանման գծով) և տասնորդական ձևերը:
Կոտորակների գործածությունը մաթեմատիկական հաշվարկներում կիրառվել է երեք հազարամյակ առաջ: Դեռևս այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ ամբողջ թվերն ամբողջությամբ չեն արտահայտում մաթեմատիկական գործողությունները և անհրաժեշտ է գտնել թվերի մաս, որն էլ արտահայտվում է կոտորակի կամ տասնորդական թվի տեսքով:
Կոտորակներով առաջին գործողությունները վերագրվում են հին հույներին և եգիպտացիներին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *