Կոմիտասի անունը կրող վայրերը

  • Կոմիտաս պողոտա: Գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Անվանվել է ի պատիվ  վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է  1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:
komitas_street_in_arabkir_district_of_yerevan.jpg (300×225)
  • Կոմիտասի արձան՝ գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։
komitas-paradon-1.jpg (570×330)
  • Կոմիտասի անվան պուրակ՝ գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։
  • Կոմիտասի անվան կոնսերվատորիա`Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան գտնվում է Սայաթ Նովա փողոցում:
yerevan_konservatory_tours_to_armenia_001.jpg (300×200)
  • Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ՝ 2015 թվականին ստեղծված թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին: Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։
mshakujt_mh_komitas-tangaran.jpg (300×173)
  • Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն՝ գտնվում է Շենգավիթ համայքում:Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։
300px-d5bad5a1d5b6d5a9d5a5d5b8d5b6_d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bdd5ab_d5a1d5b6d5bed5a1d5b6_d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b5d5a3d5b8d682_4.jpg (300×225)
  • Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։
13529828700.jpg (300×220)
  • Կոմիտասի անվան պետական լարային քառյակ՝ Հայաստանի առաջին քառյակներից։ Հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին:
Квартет имени Комитаса на праздновании 90-летия в МЗ филармонии Санкт-Петербурга. 27.11.2014.JPG

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *