Սահյանական օրեր Մշուշների շղարշի տակ

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Հարցեր և առաջադրանք

  1. Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

Մշուշների շղարշի տակ… — խավարի մեջ է

Ամպը լեզուն կուլ է տվել… — ամպը ելք չունի

Ցերեկն էլ է ցրտից կծկվել… — սաստիկ ցուրտ է

  • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Քամու ձեռքերն անհամարձակ,
Ամպի փեշերն են քաշքշում:

  • Բացատրիր դեղինով նշված բառերը:

մշուշ – Մառախուղ, մեգ

խաշամ -ծառերից թափված աշնան տերևյ.

խշխշում-Խշխշոց հանել, իրար շփվելով խշշալ

4․Կարդալիս՝

  1.  ի՞նչ գույներ ես տեսնում,

Դեղին, մոխրագույն, կապույտ

  1.  ի՞նչ ձայներ ես լսում:

Թռրունների, անձրևի, ամպի որոտ ու քամու ու տերևների խշշոց։

5․Նկարագրիր քո բակի աշունը։

Իմ բակի աշունը անքան էլ գեղեցիկ չէ, տխուր է։ Ծառերը արդեն տերևաթափ եղած են, ու տերևները դեղնել են։ Իսկ քամու ժամանակ փոշին ու հողը չորացած տերևների հետ պտտվում են օդում։ Ես սիրում եմ, որ աշունը բազագույն է լինում, տերևները տարբեր երանգներ են ստանում։ Իսկ իմ բակում այդպես չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *