Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: Մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Սովորեցնում է, այն, որ մարդիկ պետք է շնորհակալ լինեն, գնահատեն դիմացինի արածները։ Նաև սովորեցնում է, որ մարդուն պետք է խնամել, լավություն անել և ուտելիքները մենակով չուտել իսկ , դիմացինն էլ որ պետք է մարդկանց արածը գնահատի ու շնորհակալություն հայտնի։

1. Բնութագրի՚ր կույրին:
Անշնորհակալ, դժգոհ։

2 Նոր վերնագիր մտածիր:
Այն ինչ չի կարելի տեսնել, կարելի է զգալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *