ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան. — աքլորը երեք անգամ ծուղուրղու կանչեց։։
    Խավարն անցավ գիշերային — գիշերն անցավ ։։
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին — բացվեց բարի առավոտ
    ։
    Ժիր մըշակի երգը հանդում — աշխատասեր գյուղացիները երգում դաշտում։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    աշ-խարհ
    մը-շակ
    լըց-վել
    աղ-մուկ
    հե-ռու
    կար-միր
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի առավոտը տարբերվում է քաղաքի առավոտից։ Այն սկսվում է ավելի շուտ։ Շատ շուտ աքաղաղը կսկում է ծուղուրուղու կանչել ու արթնացնել բոլորին։ Հետո մարդիկ են արթնանում, գնում են դաշտեր ու գոմեր։ Գյուղի երեխաներն էլ են շուտ արթնանում։ օգնում են իրենց ծնողներին կովերին տանում են նախիր։ Գյուղում օդը շատ մաքուր է։ Ես շատ եմ սիրում գյուղի առավոտները։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղի լուսաբացը շատ գեղեցիկ է, մաքուր օդ է ու կյանքը ակտիվ է։ Գյուղի լուսաբացը սկսվում է աքլորի կանչով, իսկ քաղաքում ավտոմեքենաների ձայներով։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես ամենաշատը սիրում եմ երեկոն, որովհետև այդ ժամերին ազատ եմ լինում և կարողանում եմ ընկերներիս հետ խաղալ։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ 
    քնած — արթուն
    բացվել — փակել
    խավար — լույս
    լցնել — դատարկել
    բարի — չար
    աղմուկ — լուռ
    պայծառ — խավար

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *