Ճամփորդում ենք Հարթագյուղ

1. Գծել Երևան֊Հարթագյուղ քարտեզ  maps_ ով, տեղադրեք սքրին շոթը բլոգում

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին( քիչ, մշակված, քոփի արած չտեսնեմ աշխատանք ուղարկեք)
Լոռու մարզը Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկն է։ Այն ունի շատ շքեղ ու գեղեցիկ տեսարճան վայրեր։ Շատ գեղեցիկ բուսականություն ու հարուստ անտառներ։ Այնտեղով հոսում է Դեբետ գետը։ Մարզի տարածքում են գտնվում ՋավախքիԲազումիՓամբակիԳուգարացՎիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։

3. Տեղեկություններ եք գտնում Հարթագյուղի մասին, Սուրբ Հովհաննես մատուռի մասին, մշակում, դնում բլոգում( կարող է լինել վիդեոհոլովակ, նկարներով)

Լոռվա մարզի ամենահայտնի սրբավայրերից մեկը Սուրբ Հովհաննես մատուռն է։ Այն գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է ՀարթագյուղԾաղկաբերՄեծ Պարնի, գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։
Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։
Ես իմ ընտանիքի հետ 2020 թվականի գարնանը բարձրացելկ եմ Սուրբ Հովհհաննես։ Մենք բարձրացանք պարնի գյուղի ճանապարով։ Լեռը 90 աստիճան թեքություն ուներ՝ այդպես ասում էին այնտեղի մարդիկ։ Ճանապարհին շատերը դժվարանում էին բարձրանալ, այդ թվում մայրիկս։ Ես ու հայրիսկ շատ արագ բարձրացանք։
Այնտեղ ինձ մի պապիկ խաչ նվիրեց ու ասաց որ Աստված պապիկը ինձ ու ընտանիքիս միշտ թող պահպանի։
Սուբ Հովհաննեսում շատ խաչքարեր կային։

4.Գրում եք` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ երկօրյա գիշերակացով ճամփորդության համար,  ինչպե՞ս եք նախապատրաստվում։

Ճամփորդելիս մեզ պետք է նախ մեծ ուղապարկ, այնպիսի ուտելի, որը ճանապարհին չի փչանա, ջուր, հեռադիտակ, արևապաշտպան գլխակ, կողմնացույց, արևային ակնոց, թաց և չոր անձեռնոցիկ, քնապարկ, տաք հագուստ, ինչպես նաև փոխնորդ հագուստ ու հարմարավետ կոշիկներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *