Քարահունջ. Հինավուրց աստղադիտարան Հայաստանում

Հայաստանի տարածքում առկա են շատ նախնադարյան հուշարձաններ, վանքեր և հին քաղաքակակրթությունների կյանքի մնացորդներ, ովքեր բնակվել են այս տարածաշրջանում: Սակայն ամենախորհրդավոր, պատմաբանների և գիտնականների հետաքրքրությունը գրավող կառույցն է Քարահունջն որը Հայաստանում անվանում են նաև Զորաց Քարեր:

Որտե՞ղ է գտնվում Քարահունջը

Քարահունջը գտնվում է Սիսիան քաղաքի մոտակայքում, ծովի մակարդակից 1770 մետր բարձրության վրա, Երևանից 200 կմ հեռավորության վրա: 1,5-3մ բարձրություն ունեցող բազմաթիվ քարեր կազմում են շրջան, որի մակերեսը կազմում է 7 հետկար: Այս հուշարձանը առավել հետաքրքիր է դարձնում այն, որ որոշ բազալտային քարերի վրա կան անցքեր, որոնք ուղղված են երկնքի վրա գտնվող տարբեր կետերի վրա:

Քարահունջի հնավայրի անվանումը

Քարահունջի հնավայրի ժողովրդի մոտ տարածված անվանումներն են Ցից քարեր, Դիք-դիք քարեր,  Զորաց քարեր:  Շահ Աբասի կողմից Հայաստանի շատ վայրեր հայաթափ անելուց հետո այստեղ լցված կովկասյան թաթարները հնավայրը թարգմանաբար անվանեցին Ղոշուն դաշ, ինչը նշանակում է  քարե զորք կամ քարե զինվորներ: Զորաց քարեր նշանակում է քարե զորք կամ քարե զինվորներ, որը հուշարձանի տեսքից բխող լեզվական փոխաբերություն է՝ որպես կանգնած մարդկանց խումբ կամ զորախումբ: Իսկ Քարահունջ անվանումն առաջարկվել է 1990-ականներին հուշարձանը  հետազոտող  ռադիոֆիզիկոս և ռադիոաստղագետ, ակադեմիկոս  Պարիս Հերունու կողմից: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *