Ձմեռային ճամբարի Երկրորդ շաբաթվա ամփոփում
Մեր Ձմեռային ճամբարի առաջին շաբաթը ես գտնվում էի Կիպրոսում։ Այնտեղ շատ հետաքրքիր օրեր անցկացրեցի։ Ես ամենից շատը կհիշեմ, սակայն Նիկոսիայի Նարեկ վարժարա կատարած իմ այցելությունը։ Իմ փոքրիկ տեսանյութը դպրոցի մասին ուզում եմ կիսվել ընկերներիս հետ։
Երկուշաբթի
Երկուշաբթին արձակուրդից հետո իմ առաջին օրն էր, որ գնացի դպրոց։ Մենք՝Ես և իմ ընկեր Մոնթեն առաջին դասին սեղանի խաղ խաղացինք։
Հետո ընկեր Գրետայի հետ երկրորդ դասարանցիներին փազլ ստեղծել սովորացրեցինք։ Ահա իմ ստեղծած արդյունքը։
Հետո մենք դիջիթեքի վրա QR կոդ ստեղծեցինք ու օնլայն մաթեմատիկական խաղ խաղացինք։
Վերջին դասին մենք Ֆուտբոլ խաղացինք։
Երեքշաբթի
Առաջին դասին մենք Անհատական ուսումնական պլան գրեցինք։
Հետո գաթաներ պատրաստեցինք, իսկ ընկեր Գրետան մեջը կոպեկ էր դրել և ասաց մեզ թե ում այդ կոպեկով կտորը հասավ նա հաջողակ է լինելու։ Մենք այդ գաթան կտրեցինք և կոպեկով կտորը հասավ իմ դասընկեր Արեգին։
Մյուս դասին Մենք ընկեր Անիի հետ նայեցինք վիշապագորգի գաղտնիքը մուլտֆիլմը։
Վերջին դասին կրկիրնգնացինք ֆուտբոլ խաղալու։
Չորեքշաբթի
Չորեքշաբթի օրը մենք Jigsaw Planet – ով փազլներ սարքեցինք։Իմ փազլը
Հինգշաբթի
Հինգշաբթի օրը մենք գնացինքԵրևանի Հոկեյի ու գեղասահքի դպրոց՝ սահադաշտ։
Ուրբաթ օրը ես երբեք չեմ մոռանա։ Այդ օրը մենք ընկերներով չար կատակ արեցինք, Մոնթեի հեռախոսով զանգել էինք ոստիկանություն ու կատակել, չմտածելով հետևանքների մասին։ Հետո երբ ուսուցիչներն ու ծնողներս բացատրեցին, թե ինչ հետևանք կարող էր ունենալ մեր միամիտ կատակըհասկացա, որ շատ վատ ու սխալ բան եմ արել։ Էլ երբեք նման կատակներ չեմ անի։
Դա առաջին դասն էր, հետո բացթողումը լրացրեցի ու ռուսերենի դասի համար հետաքրքիր պրիզենտացիա պատրաստեցի կենդանիների մասին։