216-222

Ածական

Ուշադիր կարդա՛:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):   Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն     հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ     գերազանցությունը:
           
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,         քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, –ագույն ածանցներով:

216. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝  քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

            Քույր նուրբ, գեղեցիկ, բարի, փոքր, մեծ,

 Եղբայր, ուժեղ, կոպիտ, զինված, անվախ, հավատարիմ,
 Մայր ուրախ, գթասիրտ, ժպտերես, հոքասիրտ,
Հայր, աշխատասեր, բոյով, քաջ, ցածրահասակ,
Տատիկ, աշխատասեր, հյուրասեր, նրբագեղ,
 Պապիկ, գեր, նիհար, կոլոտ, մանկասեր:

217.Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

            Սիրտ-սրտային, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրենի, երկինք-երկնային, արև-արևոտ, փայտ-փայտյա, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկային, եղբայր-եղբայրական, ոսկի-ոսկե, արծաթ-արծաթե, ծով-ծովային, Ամերիկա-ամերիկյան, Ֆրանսիա-ֆրանսյական, Գերմանիա-գերմիանիական:

218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:


Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստերը ըստ մտքի։

            Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Ասում են, թե կոկորդիլոսն իր  զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը  զոհին խղճո՞ւմ է:  մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող  հեղուկ է առաջանում: Այդ, լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

221. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:


            Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում             դեպի հավերժական ձյան սահմանը, կենդաական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին            ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր  քարայծերն են լինում: Նրանք սիրում են   կանգնել անմատչելի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ մշուշապատ սարերին ու դաշտերին:

222. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

            Գետնի վրայով Լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու    զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են,        լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը           երիզող անուշահամ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը          հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր       ու թափանցիկ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
            Մեր հանրապետությունը հարուստ լեռնային լճերով գեղատեսիլ է: Դրանցից ամենամեծ ը Սևանա լիճն է, որտեղ       իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի սքանչելի լիճ կա: Նա այնքան գողտրիկ ջուր      ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Տեքստ դառնում է առանց էմոցյաներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *