Բուրգեր

Եգիպտական բուրգեր — Եգիպտոսի գլխավոր տեսարժան վայրերից մեկը անապատի մեջ բարձրացող հսկա բուրգերն են, որոնք կառուցվել են անհիշելի ժամանակներում։ Եգիպտական բուրգերը համարվում են աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Բուրգերից ամենահինը համարվում է փարավոն Ջոսերի գերեզմանը, որ 4700 տարեկան է։ Հին Եգիպտոսի ժամանակաշրջանում Նեղոսի արևմտյան ափին կառուցվել է մոտ 140 բուրգ, բայց դրանց մեծ մասը շատ վատ է պահպանվել: Դրա պատճառը ոչ այնքան բնական ազդեցությունն էր, որքան մարդկային գործոնը. դարեր շարունակ այդ կառույցները թալանվել և քանդվել են այլ շենքեր կառուցելու համար։ Սկզբում ամենամեծ բուրգերի արտաքին պատերը պատված էին սպիտակ մարմարով և կրաքարով, որը արտացոլում էին արևի ճառագայթները՝ ստեղծելով փայլուն էֆեկտ։ Բուրգերի բարձրությունը քամիների և արևի պատճառով դանդաղ պակասում է։ Օրինակ՝ Քեոպսի բուրգը սկզբում ունեցել է 146,6 մ բարձրություն, իսկ այժմ՝ ընդամենը 138,75 մ։ Երկար ժամանակ կարծում էին, որ բուրգերը կառուցվել են ստրուկների կողմից: Այսօր պատմաբաններն ապացուցել են, որ  բուրգերը կառուցել են վարձու աշխատողները և դրա համար շատ գումար են ստացել։ Եգիպտոսի օրենքների համաձայն՝ բուրգերի ներսում ինչ-որ բան լուսանկարելն արգելված է։ Նախկինում շատ զբոսաշրջիկներ սիրում էին մագլցել եգիպտական ​​բուրգերը, սակայն այժմ արգելված է բարձրանալ եգիպտական բուրգերի վրա։ Եգիպտական ​​բոլոր բուրգերը ունեին թակարդներ, որոնք նախատեսված էին դամբարանները թալանից պաշտպանելու համար:

Առաջադրանքներ

1․ Ո՞րն է աշխարհի ամենահին եգիպտական բուրգը։
Օրինակ՝ Քեոպսի բուրգը սկզբում ունեցել է 146,6 մ բարձրություն, իսկ այժմ՝ ընդամենը 138,75 մ։
2․ Քո կարծիքով ինչ՞ւ թույլ չեն տալիս, որ զբուսաշրջիկները բուրգերի վրա բարձրանան։
Իմ կարծիքով բուրգը կփլվի։
3․ Կարո՞ղ է տարիների ընթացքում բուրգի բարձրությունը պակասել։
Այո կարող է։
4․ Ինչի՞ համար էին նախատեսված բուրգի միջի թակարդները։
Որ ֆառաոնները պաշպանվեն։
5․ Ինչպիսի՞ն կարող են լինել բուրգերը գրիր 5 հատկանիշ։
Բարձր
հին
փխրուն
պինդ
լեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *